211652_close_icon
views-count3831 դիտում article-date 00:54 06-01-2021

«Գործող իշխանության հեռացումն է այն ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից». Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է.tert.am

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Համաձայն Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարության՝ շարժմանը միացած երիտասարդները վստահ են՝ գործող իշխանության հեռացումն է այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից, շտկել մեր մեջքը եւ շարժվել առաջ։ Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ էին անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, տեղի են ունենում գործադուլներ, դասադուլներ, նստացույցեր։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

Նմանատիպ նյութեր