211652_close_icon

«Ռեալի» հաղթանակը, ՊՍԺ-ի պարտությունը և մյուս արդյունքները․ Չեմպիոնների լիգա

views-count607 դիտում article-date 22:47 21-01-2026
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ մրցաշրջանի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով հաղթել է «Մոնակոյին»։

Ալվարո Արբելոայի թիմի կազմում դուբլ է ձևակերպել Կիլիան Մբապեն, նաև աչքի են ընկել Ֆրանկո Մաստանտուոնոն, Վինիսիուս Ժունիորը և Ջուդ Բելինգհեմը։ Մեկ անգամ գնդակը սեփական դարպասն ուղարկել է Տիլո Կերերը։

«Մոնակոյի» կազմում հեղինակության գնդակը խփեց Ջորդան Թեզեն։

Այս հանդիպումից հետո «Ռեալը» 15 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Մոնակոն» 9 միավորով 20-րդ տեղում է։

Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները․
«Կոպենհագեն» — «Նապոլի»՝ 1:1
«Օլիմպիակոս» — «Բայեր Լևերկուզեն»՝ 2:0
«Սպորտինգ» — ՊՍԺ՝ 2:1
«Տոտենհեմ» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 2:0

Նմանատիպ նյութեր