211652_close_icon
views-count2088 դիտում article-date 12:40 26-08-2015

Չեմպիոնների լիգա. «Շախտյորը» հրաշքով փրկվեց և օրվա մյուս արդյունքները. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլում կայացան առաջին 5 մրցավեճերը, որտեղ հայտնի դարձան խմբային փուլի ուղեգիր նվաճած ակումբները: Ամենադրամատիկ հանդիպումը տեղի ունեցավ Լվովում, որտեղ «Շախտյորը» ընդունել էր Վիեննայի «Ռապիդին»: Առաջին խաղում «Շախտյորը» հաղթել էր 1:0 հաշվով, 2-րդում բացեց հաշիվը: Սակայն ավստրիացիները կարողացան երկու գոլ խփել և հաշվի մեջ առաջ անցնել: Ուկրաինացիները նորից հավասարեցրին հաշիվը: Այս ամենը տեղի ունեցավ մինչև 27-րդ րոպեն: Մինչև խաղավարտ «Շախտյորին» ձեռնտու այս հաշիվը մնում էր, սակայն հանդիպման վերջում ավստրիացիները անհասկանալի կերպով երկու ֆանտաստիկ պահ չիրացրեցրին և խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2:2: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած մյուս չորս ակումբներն են. իսպանական «Վալենսիան», Թել Ավիվի «Մաքաբին», Զագրեբի «Դինամոն» ու շվեդական «Մալմյոն»: Չեմպիոնների լիգա, որակավորման 4-րդ փուլ, պատասխան հանդիպումներ «Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 2:2 (առաջին խաղ՝ 1:0) Մարլոս, 10, Գլադկի, 27 – Շաուբ, 13, Հոֆման, 22 «Մոնակո» (Ֆրանսիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 1:3) Անդրեա Ռաջի, 11, Էլդերսոն, 74 – Ալվարո Նեգրեդո, 4 «Մալմյո» (Շվեդիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 2:3) Մարկուս Ռոզենբերգ, 23, Ֆելիպե Կարվալյո, 54 «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:2) Էրան Զահավի, 24 – Լուկա Զուֆի, 11 «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա) - «Շկենդերբեու» (Ալբանիա)՝ 4:1 (առաջին խաղ՝ 2:1) Սուդանի, 9, 80, Արմին Հադզիչ, 15, Տարավել, 55 – Էսկուերդինյա, 10
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր