211652_close_icon

Երբեք պետությունն այսքան աջակցություն չի տրամադրել եկեղեցիների ու վանքերի նորոգմանը. Նախարարը թվարկեց եկեղեցիները

views-count910 դիտում article-date 19:20 21-01-2026
Երբեք պետությունն այսչափ աջակցություն չի տրամադրել հուշարձանների պահպանության ոլորտին, անգամներով աճել է հուշարձանների վերականգնման բյուջեն։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, 2018–ին հուշարձանների պահպանությանը բյուջեից հատկացվել է 170 մլն դրամ, իսկ 2025–ին այդ ցուցանիշը հասել է 1.4 մլրդ դրամի։

«Բնականաբար, այս անգամներով աճը ներառում է նաև եկեղեցիները և վանքերը։ Միայն եկեղեցիների ու վանքերի ամրակայմանը, վերականգնմանը, համապատասխան պեղումներին  ու նախագծային աշխատանքներին, պետությունը  հատկացրել է ավելի քան 1,6 մլրդ դրամ։ Ո՞ր եկեղեցիներն են դրանք. Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Իրինդի սուրբ Աստվածածինը, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցին, Քոբայրավանքը, Սանահինի վանքը, Տեղի սուրբ Գևորգ եկեղեցին, Հոռոմի սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Սոլակի սուրբ Աստվածածին եկեղեցին, Կամարիսի սուրբ Հովհաննես եկեղեցին, Բնունիսի սուրբ Աստվածածին եկեղեցին, Փարպիի Ծիրանավոր եկեղեցին, Մարտունու Հին Գետիկի վանքը, Շատիվանքի վանական  համալիրը, Քոբայրավանքի անհրաժեշտ տարածքները, Գոշավանքի գավթի տանիքածածկերի նորոգումը, Հաղպատի վանական համալիրը, Երերույքը, Բջնին, Սրվեղը, Կիրանցի սուրբ Երրորդություն եկեղեցին, Ոսկեպարի եկեղեցին, Գնդեվազի, Պտղնու տաճարը, Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցին։ Ես այս ցանկը կարող եմ շարունակել։

Տարիներ շարունակ պետության կողմից այդ հոգածությունը չի եղել։

Բացի այդ, հոգևոր արժեքների, եկեղեցուն ուղղված մեր գործունեությունը ոչ միայն եկեղեցիների ու վանքերի շրջանակում է, այլ ուզում եմ հիշեցնել այնպիսի կարևոր աշխատանք, որը մ,եր տարբեր հոգևոր արժեքները Հայաստան վերադարձբնելու քաղաքականությունն է։ Միայն վերջին ամիսներին մենք Մատենադարանին երկու բացառիկ ձեռագիր ենք ձեռք բերել և փոխանցել։ 130 դրամ ենք դրան հատկացրել։ Վերջերս 175 մլն դրամ հատկացվեց միջնադարյան եկեղեցու փայտե դռան փեղկին, որը Մեծ Բրիտանիայից կփոխանցվի Հայաստան»,–ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր