ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը 11:0 հաշվով հաղթանակ է տարել առաջատարի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության ֆուտզալի 2014-2015թթ. առաջնության 7-րդ տուրի հերթական խաղում Տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի հավաքականը 11:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել առաջատար «Մռավ» թիմի նկատմամբ:
ՀՊՏՀ թիմը բարելավել է իր դիրքերը և այժմ 2-րդ հորիզոնականում է: Իսկ ֆուտզալի Եվրոպայի համալսարանական առաջնությանը կայանալու է օգոստոսին:
Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: