211652_close_icon

Կիևում դպրոցական արձակուրդներ են հայտարարվել էներգետիկ ճգնաժամի պատճառով

views-count742 դիտում article-date 22:30 16-01-2026
 Կիևի դպրոցներում հունվարի 19-ից փետրվարի 1-ը արձակուրդներ են հայտարարվել էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով։  Այս մասին հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Հունվարի 19-ից փետրվարի 1-ը մայրաքաղաքում դպրոցական արձակուրդներ կլինեն», – գրել է նա իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ ձմեռային արձակուրդները երկարաձգվել են գարնանային և մեկ շաբաթ ամառային արձակուրդների հաշվին։ Նա հավելել է, որ ուսումնական տարին կավարտվի ոչ ուշ, քան հուլիսի 1-ը։ Մայրաքաղաքի էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ «շատ դժվար», նշել է Կլիչկոն։

Նախորդ օրը Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել էր, որ Կիևում ձմեռային դպրոցական արձակուրդները պետք է երկարաձգվեն մինչև փետրվար՝ ցրտահարության և էներգետիկ ոլորտում ստեղծված կրիտիկական իրավիճակի պատճառով։

Նմանատիպ նյութեր