211652_close_icon

Հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում. զգուշացում

views-count1417 դիտում article-date 19:35 16-01-2026
Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։

Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։

Կրկին անգամ հորդորում ենք Ձեզ

- չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,

- չանցնել կասկածելի հղումներով,

- չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում։

Նմանատիպ նյութեր