211652_close_icon

Այս պահին արդեն իսկ ունենք 4234 շահառու. Պապիկյանը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին

views-count454 դիտում article-date 14:58 13-01-2026
Մենք այս պահին արդեն իսկ ունենք 4234 շահառու: Այս պահին ամառային զորակոչի հնարավոր շահառու դառնալու հայտ է ներկայացրել 906 հոգի, որը դեռ ավարտական թիվը չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով «Պաշտպան հայրենյաց» ծրագրին:

«Ակնկալում ենք, որ այդ թվին կգումարվեն դեռևս 100, 200 երիտասարդներ, գուցե ավելի. ես պատահական թվեր եմ հնչեցնում՝ հաշվի առնելով նախորդ վիճակագրությունները: Սա էական համալրում է ԶՈՒ համար, մանավանդ որ դա պայմանագրային է, երկարաժամկետ է: Եվ ես նշեցի նոր օրենսդրական փոփոխության մասին, այն է՝ 5-ամյա պայմանագիրը դարձնել 7 և 10 տարի: Սա դառնալու է, կարծում եմ, առաջիկա տարիներին ՀՀ բանակի հիմնական առանցքը: Դրան եթե գումարում ենք սերժանտական համակարգը, որը հիմնականում համալրվելու է հենց այս երիտասարդներից, բանակի պրոֆեսիոնալ մակարդակը էապես փոփոխության է ենթարկվելու առաջիկա տարիների ընթացքում:

Եթե խոսենք նաև համալրման մասին, վերջին տարիների ընթացքում այդ տոկոսի հարաբերակցությունը իմ՝ պաշտպանության նախարար դառնալու ժամանակաշրջանի հետ եթե համեմատեմ, այն է՝ 2021 թվականի նոյեմբերը՝ հաշվի առնելով, որ գործունեության սկիզբ պետք է համարենք ամառային զորակոչը, 19 տոկոսով ավելացել է ցուցանիշը, որը լուրջ թվերի մասին է, եթե դա վերածենք բացարձակ թվերի, դա հազարավոր դոլարների մասին է»,- նշեց նա

Նմանատիպ նյութեր