Զինվորական ծառայության կրճատումը շրջադարձային է Երրորդ Հանրապետության պատմության մեջ. Սուրեն Պապիկյան
Զինվորական ծառայության կրճատումն այն առանցքային բարեփոխումներից էր, որը շրջադարձային է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարն անդրադարձավ ժամկետային զինծառայություն 1.5 տարի դարձնելու վերաբերյալ քննադատություններին. «Ես առիթ եմ ունեցել ասելու, որ 18 ամիս զինծառայության ժամկետի որոշումն ունեցել ենք 2021 թվականին, որն արտացոլվել է կառավարության 2021-26 թվականների ծրագրում և մեծապես այն կապված է նրա հետ, որ պաշտպանության ոլորտի բարեփոխումները, ունենալով հաջողություններ, հնարավորություն են տվել մեզ, որպեսզի կառավարությունը հանդես գա այս նախաձեռնությամբ։ Սա հստակ ու պարզ է և այստեղ տարընթերցումներն ավելորդ են»։
Պապիկյանը նաև հայտնեց, որ 2025 թվականի մի շարք այլ բարեփոխումներ ևս կատարել են. «Մասնավորապես, օրենսդրական բարեփոխումներից կարևոր է այն, որ 2023 թվականի համեմատ 2025 թվականին մենք ունեցել ենք զորակոչի 19 տոկոսի աճ և սա համարում եմ էական հաջողություն»։