211652_close_icon

Ձեռնարկվում են միջոցառումներ «Դոնալդ Թրամփի» ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ. ահազանգ Նաիրիի ոստիկանությանը․ aravot.am

views-count1681 դիտում article-date 10:42 12-01-2026
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, հունվարի 9-ին Ա. Լ-ն, որը  բնակվում է Կոտայքի մարզում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ 2024 թվականի հոկտեմբերից ֆեյսբուքով «շփվել է Դոնալդ Թրամփ (մնացած տվյալները պարզվում են) անվամբ անձի հետ, որը ներկայացել է որպես բժիշկ և իբրև աշխատում է Սիրիայում գտնվող ռազմական ճակատում»:

Շփման ընթացքում նա սկսել է սեր խոստովանել և խոստացել է գալ Հայաստանի Հանրապետություն՝ ամուսնանալ իր հետ. «Դ․ Թրամփը 2025 թ. հունվարից պարբերաբար գումարներ է ուզել Ա․ Լ.-ից Հայաստան գալու համար և վերջինս հավատալով նրան՝ 2025 թ. հունվարից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում Երևան ք. կենտրոնական Հայ փոստի գլխամասից Դ․ Թրամփի կողմից ուղարկված հաշվեհամարին տարբեր անձանց անուններով ուղարկել է գումարներ, ընդհանուր մոտ 13.000 ԱՄՆ դոլար, 15 000 եվրո և 1․500.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր