211652_close_icon
views-count1966 դիտում article-date 23:42 10-01-2026

Վրաստանում ռուս զբոսաշրջիկները հայտնվել են ձնահյուսի տակ

Վրաստանում ռուս զբոսաշրջիկները ձնահյուսի տակ են հայտնվել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սվանեթիի Թեթնուլդ լեռան գագաթին։ Մոտ 20 դահուկորդներից եւ սնոուբորդիստներից բաղկացած խումբը, որոնց թվում եղել են նաեւ ռուսաստանցիներ, ձնահյուսի տակ են մնացել, ոչ բոլորն են կարողացել ինքնուրույն դուրս գալ ձյան տակից:

Տեղում աշխատում են փրկարարները։ Վրաստանի ԱԻ կառավարման ծառայությունից առայժմ չեն մեկնաբանում դեպքը։

Նմանատիպ նյութեր