Մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը, կամ Ռոնալդուի նվիրական երազանքը
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիտարկում է ֆուտբոլային ակումբ ձեռք բերելու հնարավորությունը։
Ըստ MatchDay Central-ի՝ պորտուգալացին մտերիմ ընկերոջ հետ զրույցում կիսվել է իր նվիրական երազանքով՝ մի օր դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։ Ռոնալդուն համոզված է, որ ապագայում կվերադառնա «Օլդ Թրաֆորդ», սակայն արդեն ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ակումբի ղեկավար։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանել է կարիերայի երկու տարբեր փուլերում՝ 2003-2009 և 2021-2022 թվականներին։
Թիմի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 346 հանդիպում՝ խփելով 145 գոլ և կատարելով 73 գոլային փոխանցում։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին նվաճել է 9 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը և Պրեմիեր լիգայի երեք տիտղոս։