Իլկայ Գյունդողան. Մխիթարյանը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» կարևորագույն խաղացողը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտարարել է, որ իր նախկին թիմակից, «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը կարող է մանկունյանցիներին կարևորագույն խաղացողը դառնալ:
«Հենրիխը Դորտմունդում էր երեք տարի: Անկեղծ ասած, առաջին երկու տարին նրա համար բարդ էին:
Դա ֆուտբոլիստ է, որն ինքնավստահություն է անհրաժեշտ, նրան պետք է մշտապես խաղալ: Երբ նա եկավ, «Բորուսիան» այնքան էլ հաջողակ չէր, նրան բարդ էր հարմարվել: Նա ուներ որոշ խնդիրներ:
Բայց այն, թե ինչպես նա խաղաց անցած մրցաշրջանում, դա ինչ որ անհավանական բան էր: Հնարավոր է, որ նա նախորդ տարի «Բորուսիայի» կարևորագույն խաղացողն էր:
Եթե նա պահպանի այս մարզավիճակը, ապա «Մանչեսթեր Յունայթեդում» ամենակարևոր դերը կխաղա: Ես նրան լավագույնն եմ մաղթում և ցանկանում, որ առանց վնասվածքների լինի», ասել է Գյունդողանը: