Արթիկի ՔԿ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետևանքը․ Armlur.am
ՀՀ արդարադատության նախարարությունից ArmLur.am-ին հայտնել են, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից։
Ենթադրվում է, որ վերջինիս ազատումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 28-ին հրապարակված տեսանյութով, որտեղ արձանագրված է անչափահաս երեխայի նկատմամբ ծեծի և նվաստացման դեպք, որի մասնակիցներից մեկը Ռուբեն Գասպարյանի որդին է։
Հիշեցնենք, որ դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ անչափահասներ ծեծում և նվաստացնում իրենց հասակակցին՝ ամբողջ ընթացքը տեսանկարահանելով։ Համացանցում լայն արձագանք եղավ, բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին։
Ըստ տարածվող տեղեկությունների՝ անչափահասին ծեծողներից մեկը «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում