Մարիո Բալոտելին հանդես կգա ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնում
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Իթիֆակ» թիմում, հաղորդում է gianlucadimarzio.com-ը։ 35-ամյա հարձակվողը Դուբայի թիմի հետ կկնքի 2,5 տարվա պայմանագիր։
«Ալ Իթիֆակը» ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնի վերջին տեղում է այժմ։
Բալոտելիի նախորդ ակումբն իտալական «Ջենոան» էր, որը լքել էր անցած ամռանը։
Ակումբային կարիերայի ընթացքում Բալոտելին հանդես է եկել «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում», «Միլանում», «Լիվերպուլում», «Նիցայում», «Մարսելում», «Բրեշիայում», «Մոնցայում», «Սյոնում», «Ադանա Դեմիրսպորում»։