Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Կապանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ ճանապարհը երկկողմանի փակվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Վիգեն Ղ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Ռասուլ Ա․-ի վարած «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վիգեն Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan»-ի գազի բալոնի փականը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Բայադյանը, Վահան Շողունցը և Համլետ Մանուկյանը։
Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։