Ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում «Foton» բեռնատարը մեքենաների ջարդի հեղինակ․ բախվել է կայանված «Ford Transit»-ին, «Hongqi»-ին և «Nissan Tiida»-ին, վերջինն էլ «Infiniti»-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit» մակնիշի, «Hongqi» մակնիշի, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինն էլ բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Աբրահամյանը և Դավիթ Խաչատրյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։