211652_close_icon

Ֆիլիպինները կոչ են արել ԱՄՆ-ին վերականգնել խաղաղությունն ու կարգուկանոնը Վենեսուելայում

views-count1408 դիտում article-date 15:39 05-01-2026
Ֆիլիպինները կոչ են արել ԱՄՆ-ին պահպանել միջազգային իրավունքը՝ հակամարտության էսկալացիան կանխելու և Վենեսուելայում խաղաղությունն ու կարգուկանոնը վերականգնելու համար։ Այս մասին ասված է Ֆիլիպինների ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ կապված ամերիկյան ռազմական գործողության և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության հետ։

«Ֆիլիպինները մտահոգությամբ հետևում են Վենեսուելայում իրադարձությունների զարգացմանը և դրանց հետևանքներին տարածաշրջանի խաղաղության ու կայունության, ինչպես նաև կանոնների վրա հիմնված միջազգային կարգի համար։ Ընդունելով հանդերձ Ամերիկայի Միացյալ Նահանգների սկզբնական նկատառումները անվտանգության ապահովման հարցում՝ Ֆիլիպինները ուշադրություն են հրավիրում միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքներին, ներառյալ պետությունների անկախությունը և ինքնիշխան հավասարությունը, վեճերի խաղաղ կարգավորումը, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը և ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտությունը։ Ֆիլիպինները կոչ են անում ներգրավված կողմերին հարգել միջազգային իրավունքը, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ցուցաբերել զսպվածություն՝ հակամարտության էսկալացիան կանխելու, Վենեսուելայում խաղաղությունն ու կարգուկանոնը վերականգնելու և բոլոր մարդկանց, այդ թվում՝ Վենեսուելայում և հարևան երկրներում բնակվող ֆիլիպինցիների անվտանգությանն ու բարեկեցությանը նպաստելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հունվարի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վենեսուելայի նախագահ Մադուրոն և նրա տիկինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Վենեսուելան վերցնել ժամանակավոր կառավարման տակ։ Փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը նշանակվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։

Նմանատիպ նյութեր