211652_close_icon
views-count2244 դիտում article-date 09:51 07-01-2021

Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հղել Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցներին ու կոչ է արել պահպանել խաղաղությունն ու կարգուկանոնը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հղել Վաշինգտոնում բողոքի ցույցի մասնակիցներին ու կոչ է արել պահպանել խաղաղությունն ու կարգուկանոնը։ «Մեզ մոտ ընտրություններ են եղել, որոնց մեզանից գողացել են… Բայց դուք այժմ պետք է տուն գնաք։ Մեզ մոտ պետք է խաղաղություն լինի, մեզ մոտ պետք է օրենք ու կարգուկանոն լինի, մենք պետք է հարգենք մեր հիանալի մարդկանց, որ աշխատում են օրենքի ու կարգուկանոնի համար։ Բայց մենք չենք ցանկանում, որ ինչ-որ մեկը տուժի… Դրանք կեղծված ընտրություններ էին, բայց մենք չենք կարող ջուր լցնել այդ մարդկանց ջրաղացին։ Մեզ խաղաղություն է պետք։ Այնպես որ՝ գնացեք տներով։ Մենք սիրում ենք ձեզ։ Դուք շատ հատուկ եք… Ես գիտեմ, թե դուք ինչ եք զգում, բայց տուն գնացեք։ Եվ գնացեք խաղաղությամբ»,-մասնավորապես ասել է Թրամփը Twitter-ում հրապարակված մեկրոպեանոց տեսաուղերձում։ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ցուցարարներից մեկը հրազենային վիրավորում է ստացել կրծքի շրջանում, տեղեկացնում է PBS հեռուստաալիքը։ Նշվում է, որ տուժածը կին է, նրա վիճակը գնահատվում է ծանր։ [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/07/1175364/]Հիշեցնենք[/url], որ Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսի շենքի մոտ, ժամեր շարունակ Թրամփի կողմնակիցների բողոքի ակցիա էին անցկացնում այն ժամանակ, երբ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստում պետք է քննարկվեին նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Նմանատիպ նյութեր