Վիետնամն ու Ֆիլիպինները բանակցություններ են վարում «հակաչինական» դաշինքի շուրջ
Վիետնամի ու Ֆիլիպինների իշխանությունները բանակցություններ են վարում երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության ամրապնդման համար: Սա կապված է այն բանի հետ, որ երկու երկրների արտաքին քաղաքականության հիմնական վեկտորները համընկնում են Չինաստանի մասով, հայտնում է Agence France-Presse-ը:
«Մենք ընդհանուր մոտեցում ունենք տարածաշրջանային խնդիրներին, հատկապես այն խնդիրներին, որոնք վերաբերվում են Հարավչինական ծովին», - հայտարարել է Վիետնամի ԱԳՆ ղեկավար Ֆամ Բին Մինը, հաղորդում է Gazeta. -ն:
Հաղորդվում է, որ Չինաստանի իշխանությունները իրենց վերահսկողությունն են փորձում հաստատել ծովի գրեթե ողջ ջրատարածության նկատմամբ, որտեղով բազմաթիվ կարեւոր ծովային ճանապարհներ են անցնում: Այնտեղ են գտնվում նաեւ մի շարք խոշոր ձկնորսական տնտեսություններ: