211652_close_icon

Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել. Ռուբեն Մելիքյան

views-count661 դիտում article-date 19:23 29-12-2025
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանի որոշումը չի բեկանվել։

Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար։

Այս պահին ինձ մնում է միայն փաստել, որ եթերում «հետույք» բառն ասելու համար կալանավորված անձն Ամանորն անցկացնելու է կալանավայրում։ 

Նմանատիպ նյութեր