211652_close_icon
views-count736 դիտում article-date 12:47 29-12-2014

Տոնական օրերին Փրկարար ծառայությունը կաշխատի ուժեղացված ռեժիմով

Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և Ամանորին ընդառաջ նախատեսվող աշխատանքների մասին: Նախարարի հանձնարարականով` տոնական օրերին փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն: Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց դեկտեմբերի 25-ին և 26-ին Խարբերդի մանկատանը և Նորքի տուն-ինտերնատում ՏԿԱԻ նախարարության փողային նվագախմբի բարեգործական համերգի մասին: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։ Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը ներկայացրեց տարվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը զեկուցեց երկու նոր թվայնացնող սարքեր ձեռքբերելու և արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացի մասին: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում և ԼՂՀ տարածքում իրականացվող իրազեկման, ուսուցողական եւ քարոզչական բնույթի հակահրդեհային միջոցառումների մասին:

Նմանատիպ նյութեր