211652_close_icon

ՄԱԿ-ը հետևում է Եմենի արևելքում տիրող իրավիճակին

views-count1558 դիտում article-date 23:40 27-12-2025
 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցերով հատուկ դեսպանորդ Հանս Գրունդբերգը հետևում է Եմենի արևելյան Հադրամաուտ և Ալ-Մահրա նահանգներում տիրող իրավիճակին, որոնք գրավվել են Հարավային անցումային խորհրդի (STC) անջատողականների կողմից։
Այս մասին ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը ուշադիր հետևում է Հադրամաուտ և Ալ-Մահրա նահանգներում իրադարձությունների զարգացմանը։ Նա կրկնում է գլխավոր քարտուղարի կոչը՝ զսպվածության, լարվածության թուլացման և երկխոսության, ինչպես նաև խստորեն խորհուրդ է տալիս բոլոր կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրացման», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գրունդբերգը շարունակում է համագործակցել եմենյան տարբեր ուժերի և տարածաշրջանային գործիչների հետ՝ սրացումը նվազեցնելու և հանրապետությունում ճգնաժամի համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու համար, նշել է դիվանագետի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր