211652_close_icon
views-count1783 դիտում article-date 20:20 25-12-2025

«Նոայի» կիսապաշտպանը Բուրկինա Ֆասոյի հավաքականի հետ մեկնարկել է հաղթանակով

 «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի հետ հաղթանակով է մեկնարկել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում:

E խմբի առաջին տուրում Բուրկինա Ֆասոյի թիմը 2-1 հաշվով հաղթել է Էկվատորիալ Գվինեայի ազգային հավաքականին: Սանգարեն խաղադաշտ է դուրս եկել հանդիպման մեկնարկից, փոխարինվել 70-րդ րոպեին:

Նմանատիպ նյութեր