211652_close_icon
views-count972 դիտում article-date 14:17 26-02-2019

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը: Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին, կարևորել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Նմանատիպ նյութեր