211652_close_icon

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել, ապա ծեծի են ենթարկել 16-ամյա տղային․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

views-count2140 դիտում article-date 10:05 25-12-2025
Դեկտեմբերի 18-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի անչափահասի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Գ․ Օ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ դեկտեմբերի 18-ին ժամը 21։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասում Երևանի բնակիչներ 16-ամյա Է․ Յ․-ն, 15-ամյա Լ․  Ա․-ն, 15-ամյա Խ․ Ս․-ն և Գ․Օ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում, Է. Յ․-ն, Լ. Ա․-ն և Խ. Ս․-ն հարվածներ են հասցրել Գ. Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր