211652_close_icon

Տոկաևը Թրամփի հետ քննարկել է ուկրաինական հшկամшրտությունը

views-count1042 դիտում article-date 20:15 23-12-2025
 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում են լրատվամիջոցները։

Տոկաևը Թրամփի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը։

Ղազախստանի նախագահն ընդգծել է Ուկրաինայում հակամարտության լուծման բարդությունը՝ նշելով, որ այդ հարցը պահանջում է փոխզիջում, ասվում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Պետության ղեկավարն ընդգծել է ուկրաինական հակամարտության լուծման բարդությունը, որտեղ տարածքային հարցը գերակա է և պահանջում է փոխզիջում երկու կողմից՝ հաշվի առնելով տեղում առկա իրական իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ։

Տոկաևը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի առաջնորդական որակները և հրավիրել է նրան Ղազախստան։

Նմանատիպ նյութեր