211652_close_icon

«Բավարիայի» կիսապաշտպանը՝ Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ

views-count1552 դիտում article-date 19:45 23-12-2025
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Քոնրադ Լայմերը ճանաչվել է 2025թ. Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Ավստրիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Ավստրիայի առաջնության մարզիչների քվեարկությամբ՝ 28–ամյա Լայմերը ստացել է 51 միավոր։

Երկրորդ տեղում է գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները (16 միավոր), որը այս մրցանակին արժանացել էր 2024 թվականին։

Երրորդ տեղում է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Մարկո Առնաուտովիչը (15)։

Անցած մրցաշրջանում Լայմերը «Բավարիայի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր