Ալաբան 4-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Ավստրիայի և «Բավարիա»-ի կիսապաշտպան Դավիդ Ալաբան չորրորդ անգամ անըդնմեջ ճանաչվել է Ավստրիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Շնորհակալություն այն մարզիչներին, ոքվեր քվեարկել են իմ օգտին: Ես շատ ուրախ եմ: Ինձ համար այս մրցանակը յուրահատուկ է»,-Ալաբայի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ ավստրիացի խաղացողը ներկայումս ապաքինվում է վնասվածքից: