«Բավարիայի» կիսապաշտպանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»
«Բավարիայի» կիսապաշտպան Սեբաստյան Ռոդեն դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող:
Այսօր 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննումն անցնելուց հետո նոր ակումբի հետ մինչև 2020 թվականը գործող պայմանագիր է կնքել: Նշվում է, որ Ռոդեի համար «Բորուսիան» վճարել է 12 մլն եվրո:
Անցած մրցաշրջանում Ռոդեն «Բավարիայի» կազմում մասնակցել էր 15 խաղի` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: