211652_close_icon
views-count1366 դիտում article-date 16:50 23-12-2025

Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Բաքվի բանտում գտնվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Դեկտեմբերի 22-ին 70-ամյա Խաչատուրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա ունեցել է շնչառության դժվարացում և սրտի ցավեր, ինչի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել, երբ վերջինս Արցախից մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Նրան ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։

Նմանատիպ նյութեր