211652_close_icon

Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո Շուշի ուղևորվելիս գերեվարված Գևորգ Սուջյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

views-count1438 դիտում article-date 13:00 23-12-2025
Free Armenian Prisoners. Գևորգ Սուջյանը, ծնված 1989 թ. հունվարի 21-ին, «Նոր Հայաստան Հայրենիք–Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրներից է։ Նա գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. նոյեմբերի 11-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, Շուշի ուղևորվելիս Լաչինի միջանցքով։

Նա մեղադրվել է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զենքի ապօրինի պահում, լրտեսություն, ապօրինի զինված կազմավորում ստեղծել և պետական սահմանն ապօրինի հատել։ Գևորգ Սուջյանը դատվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 2021 թ. հուլիսի 14-ից 28-ը և 2021 թ. հուլիսի 28-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Խոսեք նրանց մասին, միացեք հայ պատանդների ազատության միջազգային արշավին։ 

Նմանատիպ նյութեր