Ասոցացման համաձայանգիրն ուժի մեջ մտնելուց հետո վրացական ապրանքները կարտահանվեն ԵՄ երկրներ առանց մաքսատուրքերի
Վրաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայանգիրն ուժի մեջ մտնելուց հետո վրացական արտադրության բոլոր ապրանքները կարտահանվեն ԵՄ անդամ երկրներ առանց մաքսատուրքերի, բացառությամբ սխտորի, որի վրա քանակական սահմանափակում կդրվի:
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների համաձայն, որը Սոցացման համաձայնագրի մաս է կազմում, կկարողանա ԵՄ շուկայում ազատ ներկայացնել իր գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրությունը:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերը կչեղարկեն, բոլոր սահմանային հարկերը, բայց բացառություններ այնուամենայնիվ կլինեն, մասնավորապես սխտորի արտահանման տարեկան քանակ է սահմանվելու:
Նշված ապրանքատեսակի համար 220 տոննա է սահմանվել, որը գերազանցելուց հետո Վրաստանը կպարտավորվի հարկ մուծել:
Բացի այդ 28 անվանական ապրանքներ, որոնց շարքում է գինին և բանջարեղենը, որոնք ևս հարկվելու են: