211652_close_icon

Արման Ծառուկյանը նախատեսում է փոխել մարզաձևը՝ խառը մարտարվեստներից հեռանալուց հետո

views-count1096 դիտում article-date 19:40 17-12-2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը բացահայտել է խառը մարտարվեստներից հեռանալուց հետո իր ապագայի ծրագրերը։

«Ես պատրաստվում եմ զբաղվել տրիատլոնով (մրցավազք է, որը բաղկացած է լողից, հեծանվավազքից և վազքից, այն ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում)։

Ինչո՞ւ։ Ես շատ լավ եմ լողում ու հեծանվավազքում։ Պարզապես պետք է բարելավեմ վազքիս հմտությունները։ Ես կճամփորդեմ ամբողջ աշխարհով մեկ, կմրցեմ և կհանդիպեմ ամեն տեսակի մարդկանց։ Դա այնքան հետաքրքիր հոբբի է»,- ասել է Ծառուկյանը AC BJJ-ին տված հարցազրույցում։

Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ, որոնցից 23-ում հաղթել է։

Նմանատիպ նյութեր