2443 դիտում
18:36 07-08-2020
Մեկդարյա ընդմիջումից հետո մարզաձևը կարող է ընդգրկվել օլիմպիական խաղերում
Աթլետիկայի համաշխարհային խորհուրդը հաստատել է բնական / ոչ արհեստական , կոպիտ / տեղանքում անցկացվող վազքի ձևաչափը, որը հնարավոր է ընդգրկվի Փարիզի օլիմպիական խաղերում։
Այդ մրցաձևը կոչվում է ԿՐՈՍ ՔԱՆԹՐԻ։ Այն եղել է 1904, 1912, 1920 և 1924 թթ․ ամառային օլիմպիական խաղերի ծրագրում: Ամենահայտնի վազորդը << թռչող ֆինն >> անունով կնքված խաղերի բազմակի չեմպիոն Պաավո Նուրմինն է։ Նա օլիմպիական իննակի չեմպիոն է։ Շահած մեդալներից չորսը նվաճել է կրոս քանթրիում։
Մրցաձևի ծննդավայրը Անգլիան է: Այդ վազքի պատմությունը սկսվել է նապաստակի և շան խաղով: Դրա էությունը կայացել է նրանում, որ մեկ կամ մի խումբ աթլետներ վազում էին և թղթի կտորներ շպրտում գետնին, իսկ երկրորդ խումբը ստիպված էր նրանց հետևից անցնել ցրված թղթի հետքերով:
Առաջին պաշտոնական մրցաշարը տեղի է ունեցել 1837թ․ ռեգբիի դպրոցում: Ազգային առաջնություններն անցկացվել են 1876թ –ից։
Մարզաձևի համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները խնդիրը քննարկելու համար առաջիկայում կհանդիպեն << Փարիզ – 2024 >> կազմկոմիտեի հետ։
Կազմակերպության ղեկավար Սեբաստիան Կոեն ասել է, որ ինքն ուրախ կլինի, եթե մեկդարյա ընդմիջումից հետո կրոս քանթրի մրցաձևը կրկին գրանցում ստանա օլիմպիական խաղերի ծրագրում։ << Աթլետիկայի հանդեպ իմ սերը սկսվել է այդ վազքով։ Իմ առաջին ակումբի նախագահը Ջո Ուիլյամսն էր։ Նա այդ մրցաձևում մասնակցել է 1924թ․ Փարիզի օլիմպիական մարզահանդեսին։ Իսկապես խորհրդանշական կլինի, եթե այդ մրցաձևը վերածնվի նույն Փարիզում >> , - ասել է Կոուն:
Նմանատիպ նյութեր
1476 դիտում
21:13 26-04-2021
Երկարատև ընդմիջումից հետո Էդեն Ազարը ընդգրկվել է «Ռեալի» հայտացուցակում՝ «Չելսիի» հետ խաղին
2972 դիտում
23:58 25-09-2021
Հայաստանը 16 տարի ընդմիջումից հետո Օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում
Այս բաժնից
1258 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1291 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1537 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը