921 դիտում
13:32 30-07-2015
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի ծրագրում վերջին մարզաձևը շաշկին էր
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 2-ին մեկնարկել էր «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը: Փառատոնի վերջին օրը` հուլիսի 29-ին, ուժերն են չափել մայրաքաղաքի վարչական շրջանները ներկայացնող շաշկի մարզաձևի պատանի ներկայացուցիչները:
Չնայած մարզաձևով սիրողական մակարդակով զբաղվելու փաստին, ինչը նաև փառատոնի կանոնակարգով էր սահմանված, խաղատախտակների մոտ ծավալվել է համառ պայքար, որն էլ ի մի է բերել մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած երեխաներին:
Այսպիսով` 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ներկայացուցիչ Հայկ Ղահրամանյանը, 2-րդը շենգավիթցի Վահրամ Օճոյանն է, իսկ առաջին մրցանակակիրը` Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող Արտակ Ալիխանյանը: Պատվո հարթակի բոլոր մարզիկները, ինչպես և հարկն է, պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Հիշեցնենք, որ մինչ այս մայրաքաղաքի 12 վարչական շրջանների պատանիներն ու աղջիկները ի հայտ էին բերել նաև վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, հանդբոլ, հեծանվավազք և շախմատ մարզաձևերի հաղթողներին ու մրցանակակիրներին:
Այսպիսով, փառատոնը ևս մեկ էջ է գրել իր տարեգրության մեջ, իսկ որպես «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի բաղկացուցիչ, նպաստել, որ մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաները նաև մարզական կարողություններով աչքի ընկնեն: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմն առաջիկայում կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1010 դիտում
11:51 07-07-2015
Ավանի թիմը` «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի վոլեյբոլ մարզաձևի հաղթող
1163 դիտում
11:29 08-07-2015
Մեկնարկել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի բասկետբոլի մրցաշարը
Այս բաժնից
586 դիտում
19:39 27-11-2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր
961 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
622 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը