211652_close_icon

ԱԱ-2026-ի տոմսերի վաճառքի երրորդ փուլի առաջին օրը ՖԻՖԱ-ն ռեկորդային քանակի հայտեր է ստացել

views-count1210 դիտում article-date 22:56 15-12-2025
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ աշխարհի 2026 թվականի առաջնության տոմսերի վաճառքի երրորդ փուլի մեկնարկի առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 երկրներից երկրպագուներ ներկայացրել են ավելի քան 5 միլիոն հայտ։

«Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքի երրորդ փուլի մեկնարկից ի վեր 24 ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից պահանջարկը հասել է անհավանական մակարդակի։ 200-ից ավելի երկրներից և տարածքներից երկրպագուներ FIFA.com/tickets կայքի միջոցով ներկայացրել են 5 միլիոնից ավելի հայտ:

Նախնական տվյալները ցույց են տալիս մեծ հետաքրքրություն խմբային փուլի բարձր մակարդակի խաղերի նկատմամբ: Խմբային փուլում երկրպագուներին ամենաշատը հետաքրքրում է Կոլումբիա – Պորտուգալիա խաղը, որը կանցկացվի Մայամիում հունիսի 27-ին»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարությունում:

Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

Նմանատիպ նյութեր