211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում պայթուցիկի նմանվող կասկածելի իր կա. ՖՈՏՌՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1507 դիտում article-date 16:08 11-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող «Անի Գրանդ Հոթել»-ի սենյակներից մեկում կասկածելի պայթուցիկ կա:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ահազանգով կժամանեին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, դեպքի վայր ժամանած համայնքային ոստիկաններն ու ազգային անվտանգության ծառայողները վնասազերծել են այն, որն իրենից վտանգ չի ներկայացրել: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ այն եղել է անվտանգ, ինքնաշեն նռնակ: 

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում և պարզվում է՝ ով և ինչ հանգամանքներում է այն տեղադրվել: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր