Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով, և վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայանում։ Ինքնաթիռը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չստացավ։ Այս մասին հաղորդել է Baza-ն։
Արդյունքում, Հայաստանի վարչապետի ինքնաթիռը ստիպված եղավ ուղղություն վերցնել դեպի Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայան, որտեղ այն վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին: Փաշինյանը Մոսկվա էր թռչում Գերմանիա կատարած այցից հետո և պատրաստվում էր մասնակցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայանները չեղարկել, հետաձգել կամ վերահասցեագրել են 154 չվերթ։ Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 15 չվերթ, ևս յոթը՝ չեղարկվել։ Բացի այդ, 46 չվերթ սպասում է թույլտվության, իսկ 4-ը՝ չեղարկվել։
Դեկտեմբերի 11-ին «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն հայտարարել է, որ մայրաքաղաքի օդանավակայանները վերացրել են չվերթների ժամանման և մեկնման սահմանափակումները, որոնք սահմանվել էին գիշերը՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։