211652_close_icon
views-count12759 դիտում article-date 15:04 16-03-2018

Երևանից Սարատով ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում

Երևանից Սարատով ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հայտնում է Tass գոևծակալությունը՝ վկայակոչելով Սարատովյան ավիաուղիների պաշտոնական էջը, Երևան-Սարատով 6В-2922 չվերթը հարկադրաբար վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Հաղորդվում է, որ թռիչքը կիրականանա տեսանելիության լավացումից հետո: Կայքի տեղեկությունների համաձայն` հետաձգվել է նաև Մոսկվայից Սարատով չվերթը:

Նմանատիպ նյութեր