211652_close_icon

Մրցաշրջանի աշնանային շրջանն ավարտում ենք առաջին տեղում․ Սպերցյան

views-count1597 դիտում article-date 21:00 09-12-2025
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղում տարած հաղթանակին։

«Գումարած երեք միավոր։ Մրցաշրջանի աշնանային շրջանն ավարտում ենք առաջին տեղում։ Այժմ հանգիստը կրկնակի հաճելի կլինի։

Շատ շնորհակալ եմ խաղընկերներիս այս արդյունքի համար»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը։

Մոսկովյան ակումբի դեմ խաղում 25-ամյա կիսապաշտպանը գոլային փոխանցում էր կատարել` ճանաչվելով նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

«Կրասնոդարը» երրորդ տարին անընդմեջ ձմեռային հանգստի է գնացել առաջին տեղում։ Մուրադ Մուսաևի թիմն ունի 40 միավոր:

Նմանատիպ նյութեր