211652_close_icon

Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա՝ «ժողովրդավարական բաստիոն» Հայաստանում. Շարմազանովը՝ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակման մասին

views-count1018 դիտում article-date 20:34 08-12-2025
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։

Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է։ Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։

 Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում։ Սա դատապարտելի ու զզվելի ակտ է։ Կրկնակի դատապարտելի է դեպի Եվրոպա ձգտող «քաղաքական» շրջանակների ու «իրավապաշտպանների» քար լռությունը։
  

Նմանատիպ նյութեր