Այսօրվա խուժանության, խուլիգանության, ընդդիմադիրների վրա հարձակման պատասխանատվությունը կրում է վարչապետը. Շարմազանով. News.am
Նիկոլ Փաշինյանն այս 2 տարվա ընթացքում հասցրել է քանդել ամեն ինչ, ողջ պետական համակարգը եւ Նիկոլ Փաշինյանի՝ սամասուդի քաղաքականության արդյունքն այսօր տեսանք Շուշիի ազատագրման օրը՝ Ազգային ժողովում։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է [url=https://news.am/arm/news/577367.html]News.am[/url]-ը։
«Դա եւս մեկ ազգային խայտառակություն էր։ Սա այն ամեն ինչի պտուղն էր, որը ցանել էր Նիկոլ Փաշինյանը։ Դա ատելության, թույնի եւ սամասուդի պտուղն էր, որն ինքը ցանել է։ Այսօրվա այդ խուժանության, խուլիգանության, ընդդիմադիրների վրա հարձակման ողջ քաղաքական պատասխանատվությունը կրում է ինքը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պոպուլիզմի ջատագովը։ Սամասուդից ինքն է խոսել, թատիկներ կտրելուց ինքն է խոսել, ինչ ցանում ես, այն էլ հնձում ես»,- ասաց ՀՀԿ խոսնակը։
Նա նշեց, որ միակ լուծումը կարող է լինել իշխանության հեռացումը. «Սա հարիր չի որեւէ երկրի Ազգային ժողովին»։


