211652_close_icon

Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. Արման Թաթոյան

views-count520 դիտում article-date 23:50 05-12-2025
Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Ֆեյսբուքյան տեսանյութում ասել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Այսօրվա իր ելույթում նա Հայաստանին մեղադրել է բազմաթիվ սարսափելի իբր միջազգային հանցագործությունների մեջ, պարզ երեւում է, որ ուզում են զավթել, վերացնել Հայաստանը, իսկ քանի որ Հայաստանից պատասխան չկա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ–ն զբաղված են երկրի ներսում անօրինականություններով, ես եմ տալիս պատասխանը։ Ադրբեջանի նախագահին անում եմ կոնկրետ առաջարկ՝ եթե դուք այդքան վստահ եք, որ մենք կատարել ենք այդ սարսափելի հանցագործությունները, որը վստահաբար այդպես չէ, եկեք դիմենք Միջազգային քրեական դատաան։ Դուք դիմեք մեր դեմ, մենք կդիմենք ձեր դեմ։ Վավերացրեք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը կամ գտեք մի երկիր, որ արդեն վավերացրել է եւ թող դիմի ձեր օգտին։ Սրանք են արդարության եւ խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրերը»,– ասել է Թաթոյանը։

Նմանատիպ նյութեր