1809 դիտում
22:50 11-02-2019
Պաշտպանը չի կարող իր գործողությունները պայմանավորել կոնկրետ իրավիճակով, ՄԻՊ-ի աշխատանքի նկատմամբ չկա որևէ ճնշում և չի էլ եղել. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի հիման վրա հակասահմանադրական է ճանաչվել կալանավորին կամ դատապարտված անձին հեռախոսակապից, նամակագրությունից կամ հաղորդակցման այլ մեխանիզմներից զրկելը պատժախցում:
[url=https://www.tert.am/am/news/2019/02/11/Ombudsman/2918929]Tert.am[/url]-ին տված հարցազրույցում ՄԻ պաշտպան Թաթոյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերված խախտումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Հակոբյանն ընդդեմ Հայաստանի» գործով երրորդ կողմ ճանաչվելուն, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելուն, ապօրինի զենք –զինամթերք ձեռք բերելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանի պահման վայրի, համաներման և այլ հարցերի մասին:
Արման Թաթոյանի խոսքով՝ պատժախցում հայտնվող անձը մեխանիկորեն զրկվում է հաղորդակցվելու միջոցներից. «Դա տեղի է ունենում մեխանիկորեն և քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ: Ակնհայտորեն խախտվում է մարդու հեռախոսային խոսակցությունների իրավունքը և այլն, ընդ որում, դա ունենում է մարդուն լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ: Այդ որոշումը պետք է լինի անհատական: Ես կարևորում եմ Սահմանադրական դատարանի որոշումը և՛ Կառավարության, և՛ Ազգային ժողովի համար, որպեսզի մինչև հունիսի հինգը կարգավորեն այդ հարցերը: Ընդ որում, մինչ այդ ժամկետը պետք է լուծված լինեն բոլոր հարցերը»:
ՄԻՊ-ը մանրամասնեց, որ իրենց բարձրացրած հարցը չի վերաբերում արգելքն ընդհանրապես վերացնելուն, այլ այն պետք է լինի հիմնավորված:
Մսանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/02/11/Ombudsman/2918929]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
715 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
607 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին