Այժմ իրականությունը շատ ավելի ողորմելի է, քան 29 տարի առաջ էր․ Հարութ Ուլոյան
Newsline.am-ը գրում է․ ՀՀ նnախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականի սեպտեմբերի 26-ի ասուլիսի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջինիս հայտարարություններից հետո, ողջ քաղաքական դաշտը, այդ թվում՝ իշխանության «հայտնի մարմինները» լայնածավալ ու կազմակերպված արշավ ու դավադրություններ են ձեռնարկում Տեր-Պետրոսյանի հայտարարությունների դեմ։
Իրականությունը, սակայն, այդաստիճան ողորմելի չէր լինի, եթե ողջ պրոպագանդայի հիմքը չլիներ այն, թե «Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ մինչև Ղարաբաղը չհանձնենք, լավ չենք ապրի»։
Բայց, նույնիսկ, այդքանով էլ ոչինչ չի սահմանափակվում, քանի որ իրականությունը շատ ավելի ողորմելի է այժմ, քան 29 տարի առաջ էր․ շատերը մինչև հիմա էլ հավատացած են, թե Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը հենց դա էլ եղել է՝ «մինչև Ղարաբաղը չհանձնենք, լավ չենք ապրի»։
Այս կեղտոտ քարոզչությունն, իհարկե, ժողովրդի համար էր արվում, իսկ քաղաքական դաշտի «գիտունների» համար մի փոքր ավելի քաղաքական լեզու էր օգտագործվում․ «Փուլային տարբերակով Ղարաբաղը վերադարձվում էր Ադրբեջանի կազմ»։ Ու նույնը այս դեպքում․ բազմաթիվ քաղաքական շրջանակներ մինչև հիմա էլ չեն դադարում այդ պատմական կեղծիքի քարոզը։
Իսկ երբ համեմատում ես ներկայիս փաշինյանական ուրացման քաղաքականությունը (շեշտում եմ՝ ուրացման քաղաքականությունը, ոչ թե Ղարաբաղի կործանումը) «հայտնի մարմինների» ու նրանց սատարողների քարոզչության հետ, ապա ողորմելի մեթոդների ու կեղծիքի մասշտաբների տարբերությունը զուտ կայանում է նրանում, որ եթե փաշինյանական ուրացման պրոպագանդան ուղղված է Ղարաբաղյան շարժման ու հաղթանակի ուրացման գնով իշխանությունը պահպանելուն, ապա «հայտնի մարմիների» պրոպագանդան ուղղված էր Ղարաբաղյան շարժումն ու հաղթանակը սեփականաշնորհելուն ու որպես պատրվակ օգտագործելուն՝ իշխանության հասնելու և պահպանելու նպատակով։
Իսկ թե Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջարկների մասով իրականում ինչ պարզաբանումներ էր ներկայացրել Առաջին նախագահն իր մամուլի ասուլիսի ընթացքում և որքանով էին այդ հայտարարությունները համահունչ վերջինիս հասցեին տարիներ շարունակ հնչեցվող մեղադրանքներին, կարող եք դատել ինքներդ՝ դիտելով տվյալ տեսանյութը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում