2404 դիտում
17:24 25-01-2020
Հարութ Ուլոյան. «Փաստորեն, գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մանիպուլյացիայի հետ»
Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/harut.uloyan/posts/10219602715365695]էջում[/url] գրել է.
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ կիսանախագահական կառավարման մոդելին վերադառնալու հարցը չպետք է քննարկվի: Նույն նախարարը ներկայիս Սահամանադրությունը «խայտառակություն» է որակում, իսկ նախատեսվող սահմանադրական փոփոխությունների հիմքը ներկայացնում է «հասարակական պահանջը»:
Ներկայիս Սահամանադրության վերաբերյալ ժողովրդի բացասական կարծիքը ձևավորվել է դեռևս 2015 թվականին, իսկ բացասական կարծիքի հիմքը, առաջին հերթին, հանդիսացել է զուտ Սերժի նպատակներին ծառայեցնելու համար նախատեսված կառավարման համակարգի փոփոխությունը: Մնացած դրույթները, մեծ հաշվով, ոչ ոքի չի հետաքրքրել: Ավելին, 2018 թվականի ժողովրդի ընդվզումը առաջին հերթին պայմանավորված էր Սահմանադրությամբ նախատեսված տվյալ անցումը կանխելու հստակ գիտակցմամբ:
Ու հիմա, երբ իշխանությունները նախատեսվող սահմանադրական նոր փոփոխությունները պայամանավորում են «հասարակության պահանջով»` մերժելով կիսանախագահական համակարգին վերադառնալու առաջարկները, ապա նման գործելաոճով, ըստ էության, իրենց հագով են վերաձևում Սերժի հագով կարած «խայտառակ» Սահամանադրությունը: Փաստորեն` գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մանիպուլյացիայի հետ»։
Նմանատիպ նյութեր
2738 դիտում
14:47 23-01-2020
Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետը՝ ծննդատների փակման թեմայի մասին
1198 դիտում
16:29 11-01-2023
Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Մարուքյան
Այս բաժնից
892 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
766 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
667 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին