Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարը
Արման Ծառուկյանը կգլխավորի Երևանում կայանալիք Hype FC-ի մրցաշարըՍպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ գլխավորելու է Hype Fighting Championship-ի երևանյան մրցաշարը։
Դեկտեմբերի 30-ին Երևանում կկայանա Hype FC լիգայի՝ մերկ ձեռքերով մենամարտերի առաջին մրցաշարը։
«Դեկտեմբերի 30, քաղաք Երևան։ Ես գլխավորելու եմ Hype Fighting-ի մրցաշարը։ Մրցակցիս անունը շուտով կհայտարեն»,- նշել է Ծառուկյանը։
Մրցաշարի կազմակերպիչները սոցիալական ցանցերում ինտրիգային հայտարարություն են տարածել․ «Շատ շուտով կհայտարարենք նրա մրցակցին, դուք շոկի կենթարկվեք»։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Դոհայում (Կատար) կայացած UFC-ի մրցաշարի գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։