211652_close_icon

Մբապեի պոկերը, «Ինտերի» պարտությունը, «Լիվերպուլի» հերթական ձախողումը․ ՉԼ արդյունքները

views-count490 դիտում article-date 21:45 27-11-2025
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել է Հունաստանի չեմպիոն «Օլիմպիակոսին»։

«Ռեալի» բոլոր գոլերը խփել է Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն ու «Տոտենհեմը» նույնպես գոլառատ ներկայացում են ցույց տվել. փարիզյան թիմը հաղթել է 5-3 հաշվով։ Լուիս Էնրիկեի թիմից հեթ-տրիկ է ձևակերպել Վիտինյան։

«Լիվերպուլը» նորից ձախողվել է և սեփական դաշտում 1-4 հաշվով պարտվել ՊՍՎ-ին։ Անգլիական ակումբը վերջին 12 խաղում 9 պարտաւթյուն է կրել։

Մադրիդի «Աթլետիկոն» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Ինտերին»` վճռորոշ գոլը խփելով ավելացրած երրորդ րոպեին։

Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները․

«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Բրյուգե» (Բելգիա)` 3-0

«Այնտրախտ» (Գերմանիա) – «Ատալանտա» (Իտալիա)` 0-35-րդ տուրից հետո «Արսենալը» 15 միավորով միանձնյա գլխավորել է Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը։ ՊՍԺ-ն, «Բավարիան», «Ինտերը» և «Ռեալը» 12-ական միավոր ունեն և զբաղեցնում են համապատասխանաբար 2-5-րդ տեղերը։

«Աթլետիկոն», 9 միավորով 12-րդն է, «Լիվերպուլը»` նույնքան միավորով 13-րդը ՊՍՎ-ն` 8 միավորով 15-րդը, «Տոտենհեմը»` նույնքան միավորով 16-րդը, «Օլիմպիակոսը»` 2 միավորով 33-րդը։

Նմանատիպ նյութեր