Այսինքն` այն, որ ողջ Երևանը, շինթույլտվություններից միլիարդներ աշխատելու համար վերածել են մեծ շինհրապարակի` հեչ, կարևորը` «աշխարհագրական գործոններն» են․ Գևորգ Ալթունյան
Տիգրան Ավինյանն ասում ա. «Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով։ Այս բնական պրոցեսներն ունեն ցիկլային բնույթ և կրկնվում են ամեն տարի՝ տարբեր ինտենսիվությամբ։ Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում»: Այս մասին գրել է լրագրող Գևորգ Ալթունյանը։
«Իմացա՞ք... Այսինքն` էն, որ ողջ Երևանը, շինթույլտվություններից միլիարդներ աշխատելու համար վերածել են մեծ շինհրապարակի` հեչ, էն, որ Երևանի ամբողջ մերձակայքը հանքեր են` հեչ, էն, որ Երևանի մեքենաների մեծ մասի կատալիզատորները հանած են` հեչ, էն, որ զիբիլ որակի վառելիք են վաճառում` հեչ, էն, որ կանաչ տարածքները կրճատվում են` հեչ... Կարևորը` «աշխարհագրական գործոններն» են.. Էս մարդիկ մեզ լրիվ ապուշի տեղ են դրել»,-գրել է նա: